Գլխավորը

   Բարև Ձեզ: Ուրախ եմ Ձեզ տեսնել այստեղ: Կարող եք ուսումնասիրել կայքս, և եթե Դուք այնտեղ Ձեզ հետաքրքրող ոչինչ չգտնեք, խոստանում եմ Ձեզ թողնել հանգիստ հեռանալ: Սակայն նշեմ, որ դա այդքան էլ հեշտ չի լինի:
  Միգուցե, երբևէ ցանկացել եք Ձեր սեփական գործը սկսել կամ աշխատում եք արդեն որևէ առաջատար ընկերությունում կամ էլ դեռ սովորում եք, ուրեմն, այստեղ Ձեզ հետաքրքրող տեղեկատվություն կգտնեք: 

 Ձեզ հավանաբար անհրաժեշտ է մարքեթինգային  ծառայություններ կամ մարքեթինգային խորհրդատվություն: 

   Դուք այստեղ այն կգտնեք:
   Մարքեթինգն ու բիզնեսը այնքանով են փոխկապակցված, որ այսօր նրանք փոխադարձ ապահովում են միմյանց գոյությունը՝ զարգացնելով միմյանց, նվաճելով նոր բարձունքներ: Մենք միասին կփորձենք այդ ճանապարհներով անցնել: Ես Ձեզ շատ բան չեմ ուզում խոստանալ, թերևս միայն տեղեկատվություն, ինչը հիմա, կհամաձայնվեմ Ձեզ հետ, անսահման է  համացանցում: Բայց  այն, ինչով, որ ես կկսիվեմ Ձեզ հետ,  շատ հետաքրքիր է, որովհետև այն ոչ միայն կատարված լուրջ հետազոտությունների արդյունքներ են, այլև անձնական դիտարկումներս, ակնդրումներս և դրական էներգիաս:
   Ես կգրեմ այն մասին, թե ինչ հեռանկարներ են տեսնում աշխարահռչակ բրենդները մարքեթինգի և նրա տարբեր ճյուղերի առումով, ինչ միջոցառումներ են իրականացվում և ինչ նոր տեխնոլոգիաներ են որդեգրում: Տեղեկատվությունը հագեցած կլինի վառ օրինակներով, Դուք հաստատ չեք ձանձրանա, չէ՞ որ մարքեթինգի և բիզնեսի աշխարհը չափազանց հետաքրքիր և ստեղծարար է:
   Սկզբի համար կասեմ, եթե, այնուամենայնիվ, որոշել եք նոր գործ սկսել, բայց չունեք դրա համար նախնական կապիտալ, ապա խորհուրդ կտամ վաճառել ոչ պետքական իրերը կամ որևէ  հագուստ, որը գրեթե չեք հագել, մի գուցե թանկանոց ժամացույցը վաճառեք: Թեպետ մեծ գումար չկազմի, բայց Դուք կարող եք քչից սկսել: Ու թող Ձեզ չթվա, թե դա Ձեզ բան չի տա կամ էլ չի հաջողվի, իսկ գիտե՞ք ինչու: Որովհետև զարգացած երկրները զարգացած են, ոչ միայն այն պատճառով, որ ունեն հարուստ հանքահումքային կամ այլ ռեսուրսներ, այլ որովհետև իրենց չպետքական նյութերը, օրինակ աղբը, դեն չեն նետում, այլ վերամշակում են: Օրինակ Ճապոնիան: Գիտեք, որ սովորական ճապոնացին, երբեք չի զլանում իր աղբը նետելիս այն տարանջատել երեք և չորս մասերի, և ոչ միայն տարանջատել, այլև չի զլանում աղբը նետելուց մետաղյա կամ պլաստիկե շշերը լվանալ: Ես Ձեզ մի գաղտնիք էլ ասեմ: Ճապոնացիները արտադրում են (ճիշտ կլինի ասեմ, չինացիներն են արտադրում, բայց ճապոնացիները վաճառում են),այսպես ասած, հատուկ հարմարանքներ քիմիական հեղուկներ կամ գազեր պարունակող բալոնները ծակելու և նրանց միջից թունավոր գազերի մնացորդները արտամղելու համար՝ նախքան այն աղբը նետելը: Հիմա Դուք հասկացաք իմ ասածի իմաստը: Միգուցե Ձեզ թվա սրանք մանրուքներ են, բայց Ճապոնիան դրա համար էլ Ճապոնիա է դարձել: Ի դեպ, ես հնարավոր է այս երկրի օրինակը շատ բերեմ: Հնարավոր է  Դուք  լսած լինեք կամ ինչ որ տեղ կարդացած լինեք Ճապոնիայի շատ երևույթների մասին, իսկ ես այստեղ ապրում եմ և արդեն որոշ բաների հասցրել եմ ինքս ականատես լինել և ուզում եմ կիսվել Ձեր հետ: Դե ուրեմն, դարձե՛ք իմ ընթերցողը:


Комментариев нет:

Отправить комментарий